18/12/2018 12:48
ՀՀ տարածքում կենսաբանական լաբորատորիաներում օտարերկրյա ուժերի տեղակայման արգելքի շուրջ երկխոսությունը բավականին կոնտրուկտիվ է. ՌԴ դեսպան
Ո՞վ, ու՞մ, ի՞նչ կարող է արգելել, հայ-ռուսական հարաբերություններում խոսքը գնում է երկու սուվերեն, համահավասար պետությունների մասին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն՝ անդրադառնաով նախօրեին Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որում վերջինս անդրադառնալով ՀՀ տարածքում տեղակայված կենսաբանական լաբորատորիաներին, ասել էր, որ Մոսկվան և Երևանն ավարտում են փաստաթղթի նախապատրաստումը, որը երաշխավորելու է Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը։
«Որքանով տեղյակ եմ, հայկական ու ռուսական կողմեր միջև երկխոսություն է գնում կենսաբանական լաբորատորիաների շուրջ։ Այս հարցը մեզ անհանգստացնում է։ Հայկական կողի հետ երկխոսությունը բավականին կոնստրուկտիվ է, կա փոխըմբռնում։ Որևէ արգելքի մասին խոսք գնալ չի կարող», - ասաց Սերգեյ Կոպիրկինը։
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն, Aysor.am-ին մեկնաբանելով իրավիճակը, նշել էր, որ սանիտարահամարաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը հայ-ռուսական երկկողմ օրակարգի մասն է կազմում: