18/12/2018 12:35
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի այնպես, որ կազմակերպությունը ոչ միայն չթուլանա, այլև՝ ամրանա. ՌԴ դեսպան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը պետք է լուծվի այնպես, որ կազմակերպության արդյունավետությունը ոչ միայն չթուլանա, այլև՝ ամրանա, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ցանկանում եմ նշել, որ ես ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը չեմ և մեկնաբանության հարցում սահմանափակված եմ։ Այնուամենայնիվ, ՌԴ դիրքորորշումն այս հարցում կառուցված է կառույցի ու դրա անդամ երկրների փոխհարաբերությունների ամրապնդման հիման վրա», - ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպանը։
Նա ընդգծեց, որ կազմակերպությունը հարցի լուծման արդյունքում պետք է ամրանա, այդ թվում նման իրավիճակների համար որոշակի իրավական կարգավորումների սահմանման շնոհիվ։
«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցին, այն հիմա լուծվում է պետությունների ղեկավարների մակարդակով և ես մտածոմ եմ, որ սա մեր ընդհանուր հետաքրքրությունների շրջանակներում է», - ասաց Սերգեյ Կոպիրկինը։