18/12/2018 13:02
Ինչու Պուտինը չշնորհավորեց Փաշինյանին. Խնդիրը միջպետական արարողակարգն է
Միջպետական արարողակարգը չի նախատեսում նման շնորհավորանքներ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի շնորհավորել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
«Ցանկանում եմ ասել, որ այս դեպքում միջպետական արարողակարգի հարցն է։ Նման շնորհավորանքներն ընդունված չեն, շնորհավորանքները, որպես կանոն, լինում են, երբ կա նշանակում», - ասաց ՌԴ դեսպանը։
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, Սերգեյ Կոպիրկինը վերահաստատեց՝ «ռուսական կողմը տրամադրված է ամենայն ակտիվ կերպով համագործակցելու ՀՀ նոր ղեկավարության հետ»։