18/12/2018 09:34
«Հրապարակ». Բաղրամյան 26-ը դառնում է նախագահի նստավայր. ԱԺ օրենքը ստորագրվել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Ստորագրվե՞լ է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ԱԺ օրենքը, ըստ որի՝ Բաղրամյան 26-ը դառնում է նախագահի նստավայրը։ «Այո», - ասաց նախագահականի մեր աղբյուրը։ Ե՞րբ եք տեղափոխվելու։ «Ըստ ամենայնի՝ հունվարին»։
Ամանորին այնտեղ չե՞ք լինի։ «Չեմ կարծում»։ Իսկ ինչպե՞ս եք օգտվելու դահլիճներից, որոնք վարչապետի հետ ընդհանուր օգտագործման են․ ո՞վ է տոնածառը դնելու, երեխաներին ինչպե՞ս եք ընդունելու։ «Այս պահին քննարկումներ են ընթանում, ըստ ամենայնի, կընտրվի հետևյալ ֆորմատը՝ սահմանային գոտու երեխաներին այց՝ Ձմեռ պապիկի, Ձյունանուշի ուղեկցությամբ, կթիրախավորվեն օգնության կարիք ունեցող մանուկները ևս»»: