18/12/2018 13:49
Լաբորատորիաները Հայաստանինն են և կրում են քաղաքացիական բնույթ. ՀՀ ԱԳՆ
Լաբորատորիաները Հայաստանինն են և քաղաքացիական բնույթ են կրում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հայտարարությանը:
«Ստիպված եմ ևս մեկ անգամ կրկնել, որ խոսքը գնում է Հայաստանի սանիտարահամարաճարակային վերահսկողության բարձրացումն ապահովող լաբորատորիաների մասին, որտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետներ: Հայաստանի պարագայում այստեղ ռազմական ներկայության մասին խոսք չկա», - ընդգծեց Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով Սերգեյ Լավրովի՝ ՀՀ տարածքում տեղակայված կենսաբանական լաբորատորիաների մասին հայտարարությանը, ասել էր.
«Որքանով տեղյակ եմ, հայկական ու ռուսական կողմեր միջև երկխոսություն է գնում կենսաբանական լաբորատորիաների շուրջ։ Այս հարցը մեզ անհանգստացնում է։ Հայկական կողի հետ երկխոսությունը բավականին կոնստրուկտիվ է, կա փոխըմբռնում։ Որևէ արգելքի մասին խոսք գնալ չի կարող»: