18/12/2018 14:55
Հայ-ռուսական համագործակցությունը սպառազինության մատակարարման հարցով շարունակվում է. ՌԴ դեսպան
Հայ-ռուսական համագործակցությունը սպառազինության մատակարարման հարցով շարունակվում է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Երկխոսությունը ինտենսիվորեն շարունակվում է, կարող եմ ասել, որ համագործակցությունը շարունակվում է», - ասաց Սերգեյ Կոպիրկինը։
Նա հրաժարվեց մեկնաբանել ԶԼՄ հրապարակումներն այն մասին, թե Հայաստանում իշխանափոխությունից հետո սպառազինության մատակարարումները դադարել են։