18/12/2018 12:13
Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները հայ-ռուսական հարաբերություններում բազային փոփոխության չեն բերել. ՌԴ դեսպան
Ուզում եմ հաջողություններ ցանկանալ Հայաստանի Հանրապետության նոր խորհրդրանաին ու ձևավորվելիք կառավարությանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Իմ կողմից ցանկանում եմ վստահեցնել, որ ռուսական կողմը պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանին՝ իր առջև ծառացող խնդիրների լուծման հարցում», - ասաց Սերգեյ Կոպիրկինը։
Դեսպանն ընդգծեց՝ Հայաստանում տեղի ունեցած ու տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների հետևանքով հայ-ռուսական հարաբերությունները հիմնարար փոփոխություններ չեն կրել։
«Ես ցանկանում եմ նշել, որ այն քաղաքական իրադարձությունները, որոնք տեղի ունեցան ու տեղի են ունենում Հայաստանում, չեն բերել բազային փոփոխության հայ-ռուսական հարաբերություններում, որոնք ունեն դաշնակցային, ստրատեգիական բնույթ», - ասաց Հայաստանում ՌԴ դեսպանը։