18/12/2018 13:59
Դրամի արժեզրկման մասին պնդումներն ապատեղեկատվություն են. ԿԲ խորհրդի անդամ
Գալիք տարի դրամի արժեզրկման մասին լուրերը ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը ապատեղեկատվություն է համարում:
Լրագրողների հետ հանդիպմանը Ստեփանյանն ընդգծեց, որ արտարժութային շուկաները հանգիստ են ու դրամի արժեզրկման մասին պնդումները որևէ հիմք չունեն:
«Որևէ հիմնավոր վերլուծություն չեմ տեսել, թե ինչու են այդպիսի եզրակացության եկել: Դրանք զուրկ են որևէ հիմքից և ապատեղեկատվություն են՝ չգիտեմ, թե ինչ նպատակներից ելնելով: Մեզ ոչ դեֆոլտ է սպասվում, ոչ էլ արժեզրկում», - ասաց նա: