Ձախողված հետախույզ, 0038 հրաման, ադրբեջանական հետախուզության թիրախ. Ինչ է գրել մամուլը Փաշինյանի նոր խորհրդականի մասին

19/12/2018 14:10

Ձախողված հետախույզ, 0038 հրաման, ադրբեջանական հետախուզության թիրախ. Ինչ է գրել մամուլը Փաշինյանի նոր խորհրդականի մասին


Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի նշանակումը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնում բուռն արձագանքի առիթ դարձավ հանրության շրջանում։

Պատճառն այն է, որ գեներալ-մայորը 2016թ. ապրիլին զբաղեցնում էր ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնն ու այդ պաշտոնից հեռացվել էր ապրիլյան պատերազմից գրեթե անմիջապես հետո՝ 2016թ. ապրիլի 26-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով։



Նույն օրվա հրամանագրերով պաշտոնից ազատվել էին նաև ԶՈւ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի պետ Կոմիտաս Մուրադյանն ու Պաշպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը։

Պատերազմից հետո ԶՈւ այս երեք օղակները հատկապես թիրախավորվում էին քաղաքական-հասարակական շրջանակների կողմից, քանի որ հենց այս երեք օղակները պետք է պատասխանեին պատերազմից հետո բարձրացվող ամենամասսայական հարցերին՝ ինչո՞ւ զինված ուժերի համար ադրբեջանական հարձակումն անակնկալ եղավ, ինչո՞ւ կար վառելիքի պակաս և ինչո՞ւ առաջնագծի որոշ հատվածներում կապի լուրջ խնդիրներ եղան։

2016թ.-ին այս պաշտոնանկությունների պատճառները պաշտոնապես չնշվեցին, սակայն նույն տարվա մայիսին այդ ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով պաշտոնանկություններին, նշել էր.

«Բանակում հրամաններն ու որոշումները, չնայած նրան, որ ձևավորվում են նաև համապատասխան քննարկումների, առաջարկների հիման վրա, չեն քննարկվում և կատարվում են: Իհարկե, եթե հարցն այդ կադրային փոփոխությունների մասին է, ապա պետք է մեկ բառով ասեմ, որ պահի հետ, անկասկած, կապ ունեն և միտված են մեր կառավարման համակարգը բարելավելուն և պատշաճ մակարդակի բարձրացնելուն», - Սեյրան Օհանյանի խոսքերը փոխանցում է «Արմենպրես»-ը։

Ուշագրավ է, որ ապրիլյան պատերազմից բացի, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի անունը կապվում է ևս մի քանի աղմկահարույց պատմության հետ։

Մանասվորապես, դեռ 2013թ.-ին նա հայտնվել էր ադրբեջանական հետախուզության թիրախում ու դարձել էր ադրբեջանական մամուլում տեղ գտած «Ադրբեջանական հետախուզությունը Երևանում» հրապարակման «հերոսը»՝ այդ գործով մի քանի անգամ հրավիրվելով ԱԱԾ։

Այդ հրապարակման մեջ անդրադարձ էր կատարվել, իբրև թե, ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանի մասնակցությամբ ավտովթարին, որը վերջինս թաքցնում էր, քանի որ ղեկին եղել է ոչ սթափ վիճակում։ Հրապարակման մեջ ներկայացված էին նաև Արշակ Կարապետյանի հետ կապված անձնական բնույթի որոշ տեղեկություններ։

Հետագայում ԱԱԾ կողմից ձերբակալվել էր նախկին ոստիկան, ՀՀ քաղաքացի Խաչիկ Մարտիրոսյանն, ով, ըստ ԱԱԾ-ի, փորձել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ:

2016թ. ապրիլի 26-ին՝ Արշակ Կարապետյանի պաշտոնանկության օրը, Nyut.am-ը վերհիշել էր այս պատմությունը՝ նշելով, որ ըստ իրենց տեղեկությունների Խաչիկ Մարտիրոսյանը հենց Արշակ Կարապետյանին հետևելու ու դրա արդյունքում ստացված տեղեկություններն Ադրբեջանին փոխանցելու տեսքով է համագործակցել ադրբեջանցիների հետ։

«Խաչիկ Մարտիրոսյանը ադրբեջանցիներից հանձնարարություն է ստացել հետևել և տեղեկություններ հաղորդել ՀՀ կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյայի մասին: Խոսքը Պաշտպանության նախարարության հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի մասին է: Այս տեղեկատվության համար, ըստ շրջանառվող լուրերի, Մարտիրոսյանն ստացել է 700 ամերիկյան դոլար: Իսկ ինչ է հաղորդել նա մեր հետախուզության պետ գեներալի մասին, զավեշտալի է», - գրում է Nyut.am-ը՝ նշելով, որ այս գործով հետախուզության վարչության նախկին պետը մի քանի անգամ հրավիրվել է ԱԱԾ, ինչի արդյունքում պարզվել է, որ ադրբեջանական մամուլում հրապարակված լուսանկարների մեքենայի հետ ինքը որևէ առնչություն չունի:

«Իրականում Խաչիկ Մարտիրոսյանը հանձնարարություն էր ստացել հետևել և գաղտնի լուրեր փոխանցել գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի մասին, սակայն չկարողանալով «մոտենալ» նրան, Խաչիկը խաբել էր ադրբեջանցիներին ու Կարապետյանի փոխարեն հաղորդել էր իր հարևանի տվյալները», - գրում է Nyut.am-ը։

Ուշագրավ մեկ այլ փաստ է այն, որ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի անունը շրջանառվում է նաև Մարտի 1-ի գործով։

Մասնավորապես, ըստ «Հայկական ժամանակի» հրապարակման, նա ընդգրկված է եղել հայտնի «0038» հրամանով ձևավորվող «Երևանի կայազորի պետի վարչակազմում», ավելին՝ եղել է այդ կայազորի պետի տեղակալ՝ հատուկ հանձնարարությունների գծով։

«Ուշագրավ է, թե ինչ անվանում է տրվել հեղաշրջում իրագործել պատրաստվող զինված խմբավորումների կառավարման կենտրոնին` «Երևանի կայազորի պետի վարչակազմ», որի ղեկավարումը, ինչպես բխում է վերը բերված քաղվածքից, հանձնարարվել է այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ և Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին», -  «Ռազմական հեղաշրջման հրաման» վերտառությամբ հոդվածում գրել է «Հայկական ժամանակը»։

Նշենք, որ ապրիլյան պատերազմից հետո պաշտոնանկ արված հետախուզության վարչության պետին 2018թ. փետրվարին, նշանակում են Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության ռազմական կցորդի պաշտոնին։

Այս նշանակումը նորից վեր է հանում Արշակ Կարապետյանի անվան հետ կապվող պատմությունները։

«Ապրիլյան պատերազմից հետո մի շարք հարցեր այդպես էլ անպատասխան մնացին։ Մասնավորապես, ինչո՞ւ հանեցին Կարապետյանին և մի շարք այլ պաշտոնյաների, ի՞նչ էր արել նա։ Արդյոք աշխատանքային հետաքննություն անցկացվել էր։ Ոչ ոք չգիտի, քանի որ այդ ամբողջ գործընթացն ի սկզբանե թափանցիկ չի եղել», - այս տարվա փետրվարին «Sputnik Արմենիային» ասել էր ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն՝ ավելացնելով.

«Այս պարագայում, անկախ նրանից, թե ինչ պաշտոն են տվել պաշտոնից հեռացված գեներալին, ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ամբողջությամբ պարզաբանի իրավիճակը. այս կամ այն բարձրաստիճան զինվորականի նշանակումն ու ազատումը պետք է բացատրություն ունենա»։

Թերևս պետք է պարզաբանում ունենա նաև Արշակ Կարապետյանի նշանակումը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնում։

Որևէ կերպ չխախտելով գեներալ-մայորի անմեղության կանխավարկածն ու առավել ևս չմեղադրելով նրան որևէ բանում, պետք է նշել, որ պարզաբանումը հատկապես կարևոր է, քանի որ Փաշինյանն ինքն է բազմիցս բարձրաձայնել Ապրիլյան պատերազմի ու Մարտի 1-ի գործերին առնչված անձանց պատասխանատվության ենթարկելու կարևորությունը։

Հատկապես, որ ժամանակին հետախուզության վարչության նախկին պետին նոր պաշտոնի նշանակելը տարակուսանք էր առաջացրել նաև հենց վարչապետի պաշտոնակատարի թիմում։ 

Համացանցում  տեսանյութ է հայտնվել, որում ներկայիս ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ու կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խոսում են Արշակ Կարապետյանի մասին՝ համարելով, որ ապրիլյան պատերազմի ժամանակ նա ձախողվել է:

Facebook-ի օգտատերերը ևս դժգոհություն են հայտնում Արշակ Կարապետյանի նշանակման կապակցությամբ: 

«ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել։ 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է։ Նա պիտի պատժվեր, նրան ընդամենն ազատեցին զբաղեցրած պաշտոնից։ Տարբեր ուղղություններով ադրբեջանական զինուժը գրոհ էր նախաձեռնել և ոչ մի հետախուզական տվյալ չկար։ Իսկ հիմա նա նորից ձիու վրա է, խելագարվելիք է», - Facebook-ի իր էջում գրել է Էդիկ Բաղդասարյանը։

Իր հերթին տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ 2016-ի ապրիլին «հետախուզությունը տեղյակ չէր, որ Ադրբեջանը գնել է Իսրայելից կամիկաձե դրոններ, ինչի հետևանքով զինվորականները տեղեկացված չէին դրանց հնարավոր կիրառման մասին, ինչը մեր կողմից լուրջ կորուստների պատճառ դարձավ»։

«Մինչդեռ մամուլից ամիսներ առաջ հայտնի էր, որ Իսրայելը դրանք վաճառել է երկու երկների։ Հաշվի առնելով, որ շատ չէ այն երկրների ցանկը, որոնց Իսրայելը մատակարարում է հարվածային դրոններ, նման եզրակացության կարելի էր գալ նույնիսկ չլինելով հետախուզության ղեկավար», - նշել է Ս. Մարտիրոսյանը։

Նարեկ Սամսոնյանը իր էջում գրում է. «Ապրիլյան պատերազմի ընթացքում ԳՇ հետախուզության պետ Արշակ Կարապետյանի` իր պարտականությունները չկատարելու պատճառով ունեցանք հողային և մարդկային ցավալի ու անդառնալի կորուստներ: Արշակ Կարապետյանին անմիջապես պատերազմից հետո ազատեցին աշխատանքից, բայց ռազմական տրիբունալին չտվեցին ու պատկերացրեք այսօր այդ մարդը նշանակվել է վարչապետի խորհրդական: Պետական դավաճանությանը հավասարազոր հանցավոր անգործություն ցուցաբերած մարդը Նիկոլի խորհրդական է նշանակվում ու սա արվում է Լևոն Մնացականյանին, Օգանովսկուն ու մյուս պատերազմի գեներալներին աշխատանքից ազատելու ֆոնի վրա: Ի՞նչ է սա, եթե ոչ մեծ աղետի սկիզբ, արդյոք սա պետական դավաճանությանը հավասար դիվերսիա չէ ընդդեմ Հայաստանի ու Արցախի: Հարցերս հռետորական են ամեն մեկդ ձեր բաժին մտածելիքը ունեք` մտածեք: Հ.Գ. «Կլասիկին» ու «ջուր բերողին» հուշեք, որ այ էս դիվերսիան քննադատեն, թե չէ մյուս իշխանափոխությանը մենք իրանց սա չենք ներելու ու վենդետտա լինելու ա հաստատ»:

Ստյոպա Սաֆարյանը գրում է.«Երանի հասկանանք նաև կադրային քաղաքականության տրամաբանությունը... Ովքեր Նիկոլ Փաշինյանին տարբեր պաշտոնների համար թեկնածություններ են առաջարկում, արդեն հետաքրքիր են դառնում.... Առնվազն պետք է համոզիչ ներկայացվի, որ այս մարդու հանդեպ կասկածները անհիմն են եղել... Այլապես...»

Հայկ Բալանյան. «Նման կարգի տապալման համար դատում են, ոչ թե պաշտոն առաջարկում»։

Ռոբերտ Հայրապետյան. «Նիկոլը նոր խորհրդական ունի, Արշակ Կարապետյանը, ով եղել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ։ Սերժ Սարգսյանի կողմից նա պաշտոնից ազատվել էր 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, իսկ մեկ այլ անձ, Վաղինակ Սարգսյանը, ով զորացրվել էր իր ենթակայության տակ գտնվողների դասալքությունը խրախուսելու համար, այժմ ՊՆ-ում զբաղեցնում է գեներալի հաստիք։ Գնահատականները թողնում եմ ձեզ»։

Աշոտ Ասատրյան. «ԳՇ հետախուզության պետը երրորդ կամ չորրորդ կալիբրի պաշտոն չէ ու եթե նրան աշխատանքից ազատում են, ապա տակը հաստատ որևէ հիմնավոր բան պետք է լինի, որ հատկապես դա տեղի է ունենում 2016 թվականի ապրիլյան մարտերից հետո: Հա, դուք իհարկե կասեք՝ եթե մեղավոր էր, թող դատեին: Ես էլ իհարկե կպատասխանեմ՝ թող չդատողին էլ դատեն, մեղավորներին էլ վրից դատեն: Բայց մինչև այդ թեման իդեալական մաքրված չլինի աշխատանքից ազատված անձը իմ կարծիքով չպետքա նշանակվի որևէ պետական կառույցում աշխատանքի հատկապես, որպես ՀՀ վարչապետի խորհրդական:

Եթե մարդուն սխալ տեղն են հեռացրել, թող հեռացնողները պատժվեն: Եթե ճիշտ տեղն են հեռացրել, թող չդատողները ու հեռացվողը պատժվի: Մի խոսքով, թեման բացելուց առաջ նախ պետք է այդ թեմայի հետ գործ ունեցած բոլոր մեղավորները պատժվեն:
Իսկ այս ընթացքում բանակից հեռացվում է գեներալ Լևոն Մնացականյանը»:

Տիգրան Քոչարյան. «Մարդ չի կարողանում հանգիստ քնի, աչքերը փակում ա , հետո բացում ա, իմանում ա ռազվեդկի Արշակը վարչապետի խորհրդական ա նշանակվել: Մնում ա Մատաղիսի ու Ջաբրայիլի ապրիլյան "հերոս" հրամանատարներին վերանշանակեն ու էս երկիր- դուքյանը փակենք: Ասեք, որ սա երազ ա, շատ եմ խնդրում...»:

Գևորգ Թոսունյան. «Արշակ Կարապետյանը նաև ընդգրկված է եղել 2008-ի փետրվարի 23-ին պաշտպանության նախարարի արձակած հույժ գաղտնի «0038» հրամանում, որով, ըստ Հատուկ քննչական ծառայության, զինված ուժերը ներգրավվել են քաղաքական գործընթացների մեջ»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:46 Արաբկիրի շենքերից մեկի բակում` մարզադաշտի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:41 Ընտրության ժամը. Բագրատ Սրբազանի 2025 թվականի առաջին զրույցը հայրենակիցների հետ Այսօր, 11:34 Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել Այսօր, 10:48 Սուտ է, թե Հայաստանը 2024-ին որևէ կորուստ չի ունեցել. Էդմոն Մարուքյան Այսօր, 10:44 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Այսօր, 10:42 Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Այսօր, 10:37 Հրդեհ է բռնկվել Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով Այսօր, 10:27 Երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, դա նշանակում է, որ ապրողների մեջ հերոսներ չկան․ Փաշինյան Այսօր, 10:23 Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա. Փաշինյան 03/01/2025 23:26 Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա 03/01/2025 23:21 Բացառիկ տեսանյութ՝ դեպքի վայրից․ մայրը նորածնին նետել է արտաքնոցը (ArmLur) 03/01/2025 23:10 Վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ 03/01/2025 22:41 Հասանելի է ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը 03/01/2025 22:33 Նիկոլ Փաշինյանը հայտնել է Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրությունների մասնակիցների անունները 03/01/2025 22:08 Խմել է 4 դեղահաբ, հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել պետքարանը․ նոր մանրամասներ՝ սահմռկեցուցիչ դեպքից 03/01/2025 21:17 Երևանի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուսներ (Տեսանյութ) 03/01/2025 21:05 Անցած 4 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար․ 56 անձ վնասվածք է ստացել 03/01/2025 20:53 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 03/01/2025 20:45 Արմավիրի գյուղերից մեկում մայրը նորածին աղջկան նետել է արտաքնոցը 03/01/2025 19:52 Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը․ թարմ տեղեկություններ 03/01/2025 19:15 Երկրագնդի շուրջ 8 մլրդ բնակիչների գրեթե կեսը ապրում է տարբեր թվականներում 03/01/2025 18:50 Երկրաշարժ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում 03/01/2025 18:18 Նոր նշանակումներ՝ բռնցքամարտի Հայաստանի հավաքական թիմերում 03/01/2025 18:10 Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մարվել է ժամը 16։18-ին 03/01/2025 17:43 Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականներն անհրաժեշտ է փոխարինել նորով 03/01/2025 17:19 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում 03/01/2025 16:48 Հունվար ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է 03/01/2025 16:41 «Նախորդ գիշերվա մասին»․ Անահիտ Սիմոնյանի տոնական ֆոտոշարքը 03/01/2025 16:28 Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը` կայծակնային շախմատի ԱԱ-ի մրցանակակիրներ 03/01/2025 16:16 Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 668 մլն դրամ 03/01/2025 16:04 ԼՂ-ից տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ կփոխանցվի e-քարտերի միջոցով 03/01/2025 15:57 Հափշտակել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերության չհրկիզվող պահարանը 03/01/2025 15:45 Կա երեք տուժած․ նոր տվյալներ՝ Բագրատաշենի անցակետի պահեստի հրդեհից․ Լուսանկարներ 03/01/2025 15:38 ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լեհաստանի՝ ԵՄ-ի խորհրդում նախագահության ստանձնման կապակցությամբ 03/01/2025 15:25 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհի հետևանքով տուժածները երկուսն են 03/01/2025 14:59 Ինֆեկցիաներ, ՍՇՎ-ներ, վնասվածք․ ի՞նչ կանչեր են գրանցվել Ամանորին շտապօգնությունում 03/01/2025 14:47 Չուվաշիայում Ձմեռ պապը սպանել է խանութի տիրոջը, մինչ այդ՝ զոհի հետ սելֆի է արել (Տեսանյութեր) 03/01/2025 14:26 Ի՞նչ է որոշվել․ Հովիկ Աղազարյանը նոր մանրամասներ է հայտնել իր կուսակցության մասին 03/01/2025 13:42 Մայր Աթոռում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը 03/01/2025 13:35 Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում 03/01/2025 13:20 Մոսկվա-Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել 03/01/2025 13:15 Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոնի տնօրենի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է 7 մլն 500 հզր դրամի գույքային վնաս 03/01/2025 13:05 Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից 03/01/2025 12:43 ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ-ին՝ Նոր Օռլեանում ողբերգության կապակցությամբ 03/01/2025 12:18 Ոչ սթափ վարորդը ներկայացրել է վարորդական իրավունքի կեղծ վկայական, ապա կաշառք է առաջարկել 03/01/2025 12:14 Մոլդովայում առաջարկել են արգելք սահմանել որոշ երկրների, այդ թվում ՀՀ-ի և ՌԴ-ի ավիաընկերությունների գործունեության համար 03/01/2025 11:51 ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար 03/01/2025 11:27 «#հատիկառհատիկ»․ Փաշինյանը հերթական հրապարակումն է արել 03/01/2025 10:43 Աշխարհի խոշորագույն բեռնատար ինքնաթիռների օպերատորը պատրաստ է դեպի ՀՀ թռիչքներ կատարել 03/01/2025 10:19 Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, իսկ Հայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա 03/01/2025 10:03 Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում 03/01/2025 09:59 Աշխատող, հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է․ Փաշինյան 02/01/2025 22:16 Հարյուրավոր դիվանագետներ հյուրընկալ երկրներից չեն վերադարձել Հայաստան. Սամվել Ֆարմանյան 02/01/2025 21:13 «Flyone Armenia»-ն հայտնվել է Մոլդովայի՝ երկրի տարածքում արգելվող ավիաընկերությունների ցանկում 02/01/2025 20:36 2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ամբողջական ազատագրումը, Աստծու կամոք կլինի. Բագրատ Սրբազան 02/01/2025 19:56 Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն 02/01/2025 18:48 «Մարիաննա» ընկերության սեփականատիրոջ որդին մի քանի անձանց հետ տեղափոխվել է ոստիկանության բաժին 02/01/2025 18:33 Մեղրյանն իր նախապատվությունը տվեց արժանապատիվ կյանքին․ այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է 02/01/2025 16:53 Թեհրանը հաստատել է՝ Բաքուն պաշտոնական բողոք է ներկայացրել 02/01/2025 15:30 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 02/01/2025 15:11 Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ վիրավորներ կան 02/01/2025 14:04 ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանից անցել է Բելառուսին 02/01/2025 13:01 Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով 02/01/2025 12:22 Սիրիական ժամանակավոր իշխանության հրամանատարի հետ հանդիպել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդը 02/01/2025 12:08 «Տարին ավարտվեց, սակայն այդ հատվածի նորոգումը չավարտվեց, խաբեցին»․ Ոսկան Սարգսյան 02/01/2025 11:36 Կրակոցներ Նյու Յորքի գիշերային ակումբի մոտ, զոհեր ու վիրավորներ կան 02/01/2025 11:01 Մենք ունենք մի բուռ Հայաստան, որը պետք է ատամներով պահենք, երբեք չպետք է մարի Արցախ վերադառնալու հույսը. անմահացած Մխիթար Գալեյանի մոր ուղերձը 02/01/2025 10:46 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է 01/01/2025 13:04 Իմ հայրենակիցներին, մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղության և վերածննդի տարի. Հենրիխ Մխիթարյան 01/01/2025 00:34 Եռաբլուրում ուխտի համար ենք գտնվում՝ ազատագրել մեր երկիրը, վերացնել չարիքը մեր կյանքից․ Բագրատ Սբազանը ուղերձը՝ զինվորական պանթեոնից 01/01/2025 00:13 «Իրական Հայաստանը պետք է առաջնորդող գաղափարախոսություն դառնա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար»․ Փաշինյանը շնորհավորեց Ամանորը 31/12/2024 23:32 Մարտահրավերների ու պարտադրվող պահանջների հանգուցալուծումը չփնտրե՛լ հայրենավնաս զիջումների, մեր սրբություններից ու ավանդական արժեքներից հրաժարման միջոցով․ Վեհափառ Հայրապետի ուղերձը 31/12/2024 22:10 Ալեն Սիմոնյան․«Տարին լի էր ձեռքբերումներով մեր երկրի և ժողովրդի ապագայի համար» 31/12/2024 22:02 Մեր երկրին հարկավոր են պետական ու քաղաքացիական բարձր մտածողությամբ, պատասխանատու և արհեստավարժ մասնագետներ․ Խաչատուրյանի ուղերձը 31/12/2024 21:17 Թող արդարությունը հաղթանակի, և ազատություն ստանան մեր գերեվարյալ եղբայրները, թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը․ Արցախի թեմի առաջնորդ 31/12/2024 20:14 Մեր ազգի համար 2025 թվականը պետք է դառնա հոգևոր ու ազգային վերանորոգման տարի․ Արամ Ա կաթողիկոս 31/12/2024 19:29 Կիսակառույց շինության բեռնատար վերելակը պոկվել և ընկել է, տուժած քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց 31/12/2024 18:54 Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է արցախցի ընտանիքներին, պատգամել ամուր պահել ոգին և զորավոր՝ հավատքը 31/12/2024 18:39 Միրզոյանը Թուրքիայի արտգործնախարարի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել 31/12/2024 18:12 Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել Սաուդյան Արաբիայից 31/12/2024 18:01 «Փյունիկը» նոր սեփականատեր ունի 31/12/2024 16:47 Ամրության երաշխիքը ազգային արժեհամակարգի պահպանումն է, պատմական հիշողությանը հավատարմությունը․ Մամիկոն Ասլանյան 31/12/2024 16:34 Չընկնել իշխանազավթների սուտ խոստումների ծուղակը, անել ամեն ինչ՝ օր առաջ ազատվելու թշնամու կամակատարը դարձած այս ապազգային իշխանություններից․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը 31/12/2024 15:53 Կարևորագույն հարցն Արցախի պահպանությունն է․ Ինչպես ուզում են, թող մեկնաբանեն՝ Արցախը պետք է մնա որպես Արցախ․ Թեմակալ առաջնորդ 31/12/2024 15:04 Պապիկյանը, Ռուբինյանը, Ղալումյանը այցելել են սահմանագոտի 31/12/2024 14:13 Թող բազումողորմ Աստծո սերը, շնորհներն ու առաջնորդությունը լինեն ամենքիդ հետ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ուղերձը 31/12/2024 13:54 2025 թվականի առաջին օրերին առանց տեղումների եղանակ է սպասվում 31/12/2024 13:24 Վստահ եմ՝ տեսանելի ապագայում կարող ենք շտկել մեր պետության մեջքը․ Ռոբերտ Քոչարյան 31/12/2024 12:48 Սաստկացող մարտահրավերներին կարող ենք միասնաբար դիմակայել, եթե դասեր քաղենք պատմությունից․ Սեյրան Օհանյան 31/12/2024 12:01 Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում 31/12/2024 11:05 «Ռուսաստանը պատրաստ է հնարավորն անել նաև գալիք տարում, որպեսզի Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի հիման վրա հաստատվի խաղաղություն»․ Կոպիրկինի ուղերձը 31/12/2024 10:41 Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր նահատակների հիշատակին․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 31/12/2024 10:04 Հայաստանի իշխանությունը զոհաբերեց Արցախը, իսկ միջազգային հիմնական դերակատարները ոչինչ չտվող տեքստերով ուղեկցեցին գործընթացը․ Աբրահամյան 31/12/2024 09:53 Կմաղթեմ, որ գալիք տարում արդարություն հաստատվի, ազգային իշխանություն լինի, Արցախ հայը ոտք դնի, Հայաստանը փրկվի ․․․ Մետաքսե Հակոբյան 31/12/2024 09:45 Մեր երկրին անհրաժեշտ է ուժեղ, վճռական և հայրենասեր ղեկավարություն․ Դանիելյան 31/12/2024 09:34 Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով ընթացող մեքենան ընկել է ձորակը, տուժածների մեջ երեխաներ կան 31/12/2024 09:28 Գիշերը երկրաշարժ է տեղի ունեցել Գեղարքունիքում 31/12/2024 09:18 Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում մերկասառույց է 30/12/2024 22:00 Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին և մարզիչ Փաշիկ Ալավերդյանին (Տեսանյութ) 30/12/2024 21:25 Ապրաքսիա. խոսքային խանգարումը բացասաբար է անդրադառնում երեխայի ընդհանուր զարգացման վրա

Տվյալ բաժնի վերջին նյութերը