19/12/2018 09:55
«Հրապարակ». ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը նախկին 9-ի փոխարեն կլինի 11
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջնական որոշված է՝ ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը նախկին 9-ի փոխարեն դարձնել 11, որը կբաշխվի ըստ Դոնթի բանաձևի․ մեծ ֆրակցիաներին՝ շատ, փոքրերին՝ քիչ։ Սակայն հանձնաժողովների նախագահները դեռևս որոշված չեն։ Նոր հանձնաժողովները լրացուցիչ ծախս են բյուջեի վրա, որովհետև հանձնաժողովի նախագահների ստատուսը նախարարի ստատուսին հավասարեցված է, աշխատավարձը՝ բարձր, սպասարկող անձնակազմ, «պադավատ», տեղակալ, որը նույնպես պետք է ապահովված լինի նման «բարիքներով»։ Հիշեցնենք՝ ՀՀԿ-ի ժամանակ «Ելքին» հանձնաժողով չհասավ, քանի որ ՀՀԿ-ն կրճատեց դրանց թիվը, որ «Ելքից» որևէ մեկը հանձնաժողովի նախագահ չդառնա»: