19/12/2018 10:09
Բաքվից սենսացիոն հայտարարություն է ստացվել, լայվերի սիրահար մեր իշխանությունը լռում է. Էդուարդ Շարմազանով
Բաքվից շարունակում են ստացվել սենսացիոն հայտարարություններ՝ ամենաբարձր մակարդակով, Facebook-յան էջում գրել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Լայվերի սիրահար մեր իշխանությունը լռում է: Ի՞նչ նախիջևանյան օպերացիա, ի՞նչ 11000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա ...», - գրել է Էդուարդ Շարմազանովը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Միլանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ հասել են փոխըմբռնման։
«Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասել ենք փոխըմբռնման», - ասել էր նա: