19/12/2018 09:35
«Ժամանակ». Եթե օբյեկտիվ ստուգումներ իրականացվեն, հնարավոր կլինի բացահայտել պետությանը պատճառված բազմամիլիարդանոց վնասներ
«Ժամանակ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ «Փարավոն» հյուրանոցային համալիրի կառուցման համար անհրաժեշտ բոլոր շինարարական նյութերն ու կահավորանքի պարագաները ձեռք են բերվել առանց համապատասխան փաստաթղթերի, այսպես կոչված՝ «լևի»:
«Դա տեղի է ունեցել նախկին իշխանությունների հետ սերտ համագործակցության պայմաններում, և արդյունքում օգտվել են ինչպես նախկին իշխանության ներկայացուցիչները, այնպես էլ «Փարավոնի» սեփականատեր Գագիկ Ծառուկյանը: Միակ տուժողը, ինչպես միշտ, եղել է Հայաստանի Հանրապետությունը` չստացած հարկերի տեսքով:
Ըստ մեր աղբյուրի՝ եթե օբյեկտիվ ստուգումներ իրականացվեն, ապա հնարավոր կլինի բացահայտել պետությանը պատճառված բազմամիլիարդանոց վնասներ», - գրել է թերթը: