19/12/2018 17:19
ՀԱՊԿ-ի ներսում տեղի է ունեցել շատ լուրջ խոսակցություն, որը ստեղծման օրվանից տեղի չի ունեցել. Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը ամենակարևոր հարցը չէ.
«Մի քանի անգամ ասել եմ, խնդրում եմ ուշադրություն դարձնել իմ պատասխանի բովանդակությանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ամենակարևոր խնդիրը չէ, որովհետև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարգավիճակը ժամանակավոր է», - լրագրողների հետ հանդիպմանը պնդեց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ կարևորը կառույցի ներսում ապագայում տարվելիք աշխատանքների բովանդակությունն է.
«Թույլ տվեք ասել, որ մենք մեր խնդիրն արդեն լուծել ենք, որովհետև ՀԱՊԿ-ի ներսում տեղի է ունեցել շատ լուրջ խոսակցություն, որը ստեղծման օրվանից տեղի չի ունեցել»: