19/12/2018 17:00
Մենք որևէ կոնկրետ հնարավորություն և առաջարկություն այս պահին չենք տեսնում. Փաշինյանը՝ ԱՄՆ-ից զենք ձեռք բերելու մասին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ ՀՀ-ն վարում է ինքնուրույն քաղաքականություն.
«Իմ մոտ էլ հարց ծագեց: Անպայման առիթը կօգտագործեմ և մեր ռուս գործընկերներից կփորձեմ տեղեկություն ստանալ, թե կոնկրետ ինչի վրա է հիմնված այս տեղեկությունը: Ասել եմ, որ ՀՀ-ն ինքնուրույն քաղաքականություն է վարում, ու ես կարծում եմ, որ շատերն են դա տեսնում, եթե ոչ բոլորը: Հայաստանն այս քաղաքականությունը շարունակելու է», - Aysor.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս է մեկնաբանում ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հայտարարությունը, որ ՀՀ նոր ղեկավարությունը «տղամարդկություն» կունենա դիմակայել ԱՄՆ շանտաժին ու ճնշումներին՝ ասաց Փաշինյանը:
Ճշտող հարցին՝ արդյոք ՀՀ-ն դիտակում է ամերիկյան զենք ձեռք բերելու հեռանկարը, Փաշինյանն ասաց.
«Բոլթոնը եկավ, առաջարկ եղավ: Դա հայտարարություն էր: Մենք որևէ կոնկրետ հնարավորություն և առաջարկություն այս պահին չենք տեսնում»: