20/12/2018 15:01
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արտահանումը նվազել է 5 տոկոսով, ներմուծումն աճել է 12 տոկոսով
ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած նախնական (շտապ հավաքագրված) տվյալների ամփոփման համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2018 թվականի նոյեմբեր ամսին 2017 թվականի նոյեմբերի նկատմամբ կազմել է 3.6 տոկոս, ներկայացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները. ծառայությունների ոլորտ՝ 17.5 տոկոս, առևտրի շրջանառության ոլորտ՝ 5.3 տոկոս, արդյունաբերության ոլորտ` 1.1 տոկոս, և շինարարության ոլորտ` 0.2 տոկոս: Գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է բացասական ցուցանիշ` -8.3 տոկոս:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 6.9 տոկոս, այդ թվում՝ արտահանումը -5, իսկ ներմուծումը` 12.5 տոկոս:
2018 թվականի 11 ամիսների արդյունքներով (հունվար-նոյեմբեր) տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.7 տոկոս` 2017 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ: Հիմնական նպաստումը եղել է ծառայությունների՝ 18.4 տոկոս, առևտրի շրջանառության՝ 9.2 տոկոս, շինարարության՝ 5.5 տոկոս, և արդյունաբերության՝ 4.1 տոկոս, ոլորտների հաշվին: Գյուղատնտեսության ոլորտում ցուցանիշը բացասական է` -8.1 տոկոս:
Արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (հունվար-նոյեմբեր) համեմատությամբ աճել է 19.1 տոկոսով. արձանագրվել է արտահանման 9.8 տոկոս և ներմուծման 24.2 տոկոս աճ: