20/12/2018 12:14
Վաշինգտոնը վերացրել է պատժամիջոցները. «Արմենալ»-ը «շունչ կքաշի»
ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը վերացրել է պատժամիջոցները «Ռուսալ»-ի նկատմամբ:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը տեղեկացրել է, որ «Արմենալ»-ը «շունչ կքաշի, հայ-ամերիկյան առևտրաշրջանառությունը` նույնպես»:
Երևանում գործող փայլաթիթեղագլանման «Արմենալ» գործարանը աշխարհում ալյումին արտադրող «Ռուսալ»-ի կազմի մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով «Արմենալ»-ը սկսել է նվազեցնել հզորությունները, իսկ աշխատակիցներ լրիվ զբաղվածությամբ չեն աշխատում: