20/12/2018 11:50
Հայկական ԱԷԿ-ում սթրես-թեստերի համար ԵՄ-ն 6,5 մլն եվրո կտրամադրի
Կառավարությունն այսօր հավանություն տվեց ՀՀ և ԵՄ միջև ստորագրված «Հայաստանում միջուկային անվտանգության խթանման և սթրես-թեստերի իրականացման առաջարկությունների մասին» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Հրամանագրի նախագիծը ներկայացվել է նախագահի հաստատմանը:
Գործողության նախապես գնահատված ընդհանուր արժեքը կազմում է 6 500 000 եվրո։
Կատարման ժամկետն սկսվում է Ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից և ավարտվում է այդ օրվանից 96 ամիս հետո:
ՀՀ և ԵՄ միջև միջուկային անվտանգության ոլորտում էներգետիկ համագործակցությունը սահմանված է 2017 թ. նոյեմբերի 24-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի դրույթներով: