20/12/2018 11:42
Կառավարությունը հավանության է արժանացրել ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման համաձայնագրի վավերացումը
Կառավարությունն այսօր հավանություն է տվել ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենսդրական նախաձեռնությանը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում:
Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով կառավարությունը դիմելու է Սահմանադրական դատարան: Պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում, կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով: