21/12/2018 17:32
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է լուծվի կոնսենսուսի ճանապարհով. Արման Եղոյան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման խնդիրը պետք է լուծվի կոնսենսուսի ճանապարհով, Aysor.am-ին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:
«Հարցը պետք է լուծվի կոնսենսուսի ճանապարհով», - ասաց Ա.Եղոյանը:
Հիշեցնենք, որ այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ՝ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին։
Զասն արդեն այցելել է Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան և Ռուսաստան: Այդ երկրների ղեկավարները հավանություն են տվել բելառուսական կողմի թեկնածությանը:
Նշենք, որ այս փաստաթուղթը պետք է ստորագրեն ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները։