21/12/2018 14:47
Ալեքսանդր Լուկաշենկոն Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին որոշման նախագիծ է ստորագրել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ՝ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին, հայտնում է «Belta» գործակալությունը:
«Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարն արդեն այցելել է Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան և Ռուսաստան: Այդ երկրների ղեկավարները հավանություն են տվել բելառուսական կողմի թեկնածությանը: Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես աջակցում է Ստանիսլավ Զասի նշանակմանը` ստորագրելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը», - ասված է հաղորդագրության մեջ:
Այսօր Լուկաշենկոն աշխատանքային հանդիպում է անցկացրել Զասի հետ:
Նշենք, որ այս փաստաթուղթը պետք է ստորագրեն ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները։