21/12/2018 09:46
«Ժամանակ». Մանե Թանդիլյանի թեկնածության առաջադրման որոշումը խուճապ է առաջացրել ԲՀԿ-ում
«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար Մանե Թանդիլյանի թեկնածության առաջադրման որոշումը խուճապ է առաջացրել ԲՀԿ-ում, որտեղ համարում էին, թե այդ տեղը իրենցն է՝ ավելի մեծաթիվ խմբակցություն լինելու հիմնավորմամբ: Մինչդեռ Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին կետում ասվում է. «Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից»:
ԲՀԿ-ում հասկանում են, որ եթե թեկնածու առաջադրեն և՛ իրենք, և՛ ԼՀԿ-ն, ապա «Իմ քայլը» խմբակցությունը նախապատվությունը կտա ԼՀԿ թեկնածու Մանե Թանդիլյանին՝ դրանով նվաստացնելով և իզգոյացնելով ԲՀԿ-ին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: