20/12/2018 23:08
Մշակույթի նախարարությունը անժամկետ գործադուլ է հայտարարում
ՀՀ Մշակույթի նախարարությունը դեկտեմբերի 21-ից անժամկետ գործադուլ է սկսում, այս մասին Aysor.am-ը տեղեկացավ նախարարության աշխատակից Գուրգեն Ալեքյանի ֆեյսբուքյան էջից:
«Մշակույթի նախարարության աշխատակիցները դեմ են օպտիմալացմանը, դեկտեմբերի 21-ին, ժամը 9:00-ից ի նշան բողոքի՝ հավաքվելու են նախարարության շենքի մոտ և հայտարարելու են անժամկետ գործադուլի մասին: Նախարարության աշխատակիցները խնդիրը չեն անձնավորում, և ընդդիմանալու միտումը ամենևին էլ աշխատանքը կորցնելու մտավախությունից չէ: Նրանք դեմ են քաղաքական դիրքորոշմանը, և ընդգծում են, որ մշակույթը մշտապես եղել է մեր երկրի այցեքարտը, և մշակույթի նախարարությունը պետք է մնա մշակույթի նախարարություն»,-գրել է Գուրգեն Ալեքյանը:
Նշենք, որ գործադուլի պատճառ է հանդիսացել Կառավարության նոր որոշումը, ըստ որի Մշակույթի և սպորտի ու երիտասարդության նախարարությունները 2019 թվականի սկզբից պետք է հանդես գան ոչ թե առանձին գերատեսչություններ, այլ՝ միավորվեն Կրթության և գիտության նախարարության հետ: