21/12/2018 15:16
Հայտնի է բիզնես վարելու համար առավել հարմար երկիրը
Forbes-ի վարկածով` Մեծ Բրիտանիան առաջին տեղն է զբաղեցրել բիզնես վարելու համար առավել հարմար երկրների ցուցակում:
«Չնայած Brexit-ի հետ կապված անորոշությանը, Մեծ Բրիտանիան երկրորդ տարին անընդմեջ առաջին տեղն է զբաղեցնում իր աշխատանքային ռեսուրսների հզորությամբ, ինովացիաներով և բյուրոկրատիայի բացակայությամբ»,- նշում է պարբերականը:
Հաղորդվում է, որ երկրորդ հորիզոնականում Շվեդիան է, երրորդը՝ Հոնկոնգը: Առաջատարների եռյակին հաջորդում են Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Կանադան, Դանիան, Սինգապուրը, Ավստրալիան և Շվեյցարիան:
Վարկանիշը կազմելիս Forbes-ը հաշվի է առել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են՝ սեփականության իրավունքի պաշտպանությունը, ինովացիաները, հարկային համակարգը, տեխնոլոգիաները, կոռուպցիան, ենթակառուցվածքները, շուկայի չափը, քաղաքական ռիսկերը, կյանքի որակը և բյուրոկրատիայի մակարդակը: