21/12/2018 13:08
Քոչարյանն ընդդեմ «Առաջին լրատվականի» գործով դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության (Առաջին լրատվական և «Ժամանակ» օրաթերթ) գործով դատաքննության ավարտ է հայտարարվել, Aysor.am-ին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Անի Ալավերդյանը:
Միժամանակ նաև տեղեկացանք, որ դատարանը մերժել է բացարակի վերաբերյալ պատասխանող կողմի ներկայացուցչի միջնորդությունը:
Այս գործով դատարանի որոշումը կհրապարակվի 2019 թվականի հունվարի 18֊ին:
Հիշեցնենք՝ Քոչարյանը դատի էր տվել «Առաջին լրատվականին և «Ժամանակ» օրաթերթին՝ 2018թ. հունիսի 7-ին թերթում և կայքում հրապարակված «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել» վերտառությամբ հոդվածի համար։ Նախկին նախագահն իրեն զրպարտելու համար լրատվամիջոցից պահանջում էր 2 մլն դրամ։