21/12/2018 12:17
Մայր Աթոռում հուսով են, որ մշակույթի նախարարությունը կշարունակի գործել որպես առանձին կառույց
Մայր Աթոռի Թանգարանների և արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը կարծում է, որ մշակույթի նախարարության օպտիմալացումը սխալ որոշում է:
«Հայոց հինավուրց, հարուստ և աննման մշակույթը՝ մեր ազգային ինքնության հարազատ էությունն ու ճառագայթումը, պետք է ունենա իր սեփական պետական գերատեսչությունը: Լիահույս ենք, որ Հայրենի երկրի կառավարությունն արդար և ճիշտ տնօրինություն կկատարի», - գրել է նա Facebook-ի իր էջում:
Հիշեցնենք, վաղ առավոտից մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ բողոքելով օպտիմալացման դեմ: Մշակույթի նախարարությունը, հնարավոր է, միավորվի կրթության և գիտության նախարարությանը, իսկ սփյուռքի նախարարությունը կարող է լուծարվել: