21/12/2018 18:05
Առաջիկա 3 տարվա ընթացքում 10-15 մլն դոլար եմ նախատեսում ներդնել «Փյունիկում». կկառուցվի մարզադաշտ. Արթուր Սողոմոնյան
«Փյունիկի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը պատրաստվում է մարզաբազա ու ստադիոն կառուցել։
«Նախատեսում ենք հաջորդ տարի «Փյունիկի» դպրոցներ բացել այլ քաղաքներում։ Ծրագրում ենք կառուցել նաև փոքր մարզադաշտ, որպեսզի երկրպագուները հենց այնտեղ գան, աջակցեն թիմին», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սողոմոնյանը։
Նա նշեց, որ անձամբ պատրաստ է ներդնել մեծ գումարներ։
«Առաջիկա 3 տարվա ընթացքում 10-15 մլն դոլար եմ նախատեսում ներդնել «Փյունիկում»», - ասաց նա։
«Փյունիկի» սեփականատերն ասաց նաև, որ մարզադաշտը 4-5 հազար նստատեղ կունենա: