22/12/2018 12:02
Տաջիկստանի նախագահը ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասին նշանակելու փաստաթուղթը
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու, այդ երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին նշանակելու մասին փաստաթուղթը։
«Տաջիկստանի նախագահը սատարում է Ստանիսլավ Զասի թեկնածությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու համար», - ասել է Տաջիկստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է Ria.ru-ն։
Զասն արդեն այցելել է Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան և Ռուսաստան: Այդ երկրների ղեկավարները հավանություն են տվել բելառուսական կողմի թեկնածությանը:
Նշենք, որ այս փաստաթուղթը պետք է ստորագրեն ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները։