22/12/2018 11:06
Էջմիածնում բողոքի ակցիաներ են. պարզաբանում են պահանջում իշխանություններից, թե ինչու են ազատ արձակել Մանվել Գրիգորյանին
Էջմիածնում շարունակվում են Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ երեկվանից սկսած բողոքի ակցիաները։
Քաղաքացիները պահանջում են, որ Գրիգորյանը դարձյալ կալանավորվի։ Ակցիայի մասնակիցները փակել էն Էջմիածնի մի շարք փողոցներ։
Վերջիններս պարզաբանում են պահանջում իշխանություններից, թե ինչու են գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին։
Երեկ երեկոյան, հիշեցնենք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ փոխվել է ԱԺ պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Որպես խափանման միջոց դատարանը որոշել է կիրառել գրավը՝ 25 մլն դրամի չափով: