22/12/2018 12:28
«0038» հրամանը հակասահմանադրական իրավիճակ չի առաջացրել, հակառակը՝ կանխել է այն. Հայկ Ալումյան
«0038» հրամանն ու Մարտի 1-ի իրադարձություններն իրար հետ ընդհանրապես փոխկապակցված չեն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
««0038» հրամանը չի ներկայացնում որևէ խնդիր։ Այն չի առաջացրել որևէ հակասահմանադրական կամ հակաիրավական իրավիճակ, ընդհակառակը՝ «0038» հրամանի արդյունքում կանխվել է բանակի ներգրավվածությունը, ներքաշումն օրեր շարունակ տևող ցույցերին, այն, ինչի վերաբերյալ հստակ տվյալներ կային։ Այսինքն՝ աշխատանքներ են տարվում բանակի ներսում, որպեսզի զինվորականներին նույնպես բերեն Ազատության հրապարակ ու նրանք սկսեն մասնակցել քաղաքական պրոցեսներին», - ասաց Հայկ Ալումյանը։
Նա ընդգծեց, եթե հրամանի ամբողջ տեքստը հասանելի դառնա, ապա կպարզվի, որ այն որևէ բացասական արդյունքներ չի առաջացրել.
«Հստակ կարող եմ ասել, որ «0038» հրամանը, երբ դուք դրա ամբողջ տեքստը կունենանք, ինքներդ կհամոզվեք, որ չի առաջացրել որևէ հակասահմանադրական իրավիճակը», - ասաց փաստաբանը։