22/12/2018 16:15
Ծնվել են Յուլիա Ֆինկի և Արտյոմ Կարապետյանի առաջնեկները՝ Մուշեղը և Լեոն
Դեկտեմբերի 19-ին լույս աշխարհ են եկել դերասանուհի Յուլիա Ֆինկի և հաղորդավար Արտյոմ Կարապետյանի առաջնեկները: Aysor.am-ի հետ զրույցում նորաթուխ մայրիկը հուզմունքով նշեց՝ ուրախ են ու երջանիկ կարևոր այդ իրադարձության կապակցությամբ:
Անդրադառնալով որդիների անունների ընտրությանը՝ դերասանուհին ժպիտով նկատեց.
«Մեր բալիկների անունները ես ու Արտյոմը միասին ենք որոշել: Նրանցից մեկին անվանել ենք Մուշեղ՝ Արտյոմի հայրիկի անունով, մյուսին Լեո՝ ուղղակի զգալով, որ նրան հենց այդ անունն է պետք»:
Aysor.am-ը փոքրիկների ծնվելու կապակցությամբ շնորհավորում է Յուլիա Ֆինկին և Արտյոմ Կարապետյանին, Լեոյին ու Մուշեղին էլ մաղթում ենք անհոգ ու երջանիկ մանկություն: