24/12/2018 13:00
Ինդոնեզիայում ցունամիի զոհերի թիվը գերազանցել է 280-ը
Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով մահացածների թիվը երկուշաբթիառավոտյան ժամերի դությամբ հասել է 281-ի, տուժածների թիվն անցնում է 1000-ը, լրագրողներին հայտնել է Տարերային աղետների ազգային վարչության ներկայացուցիչը:
Սութոփո Փուրվո Նուգրոհոյի խոսքով՝ ևս 57 մարդ համարվում է անհետ կորած: Սակայն, իշխանությունների գնահատականներով՝ զոհերի և տուժածների թիվը կաճի: Ավելի վաղ տեղեկացվել էր 222 մահացածի և 840 վիրավորի մասին: Ցունամին Ինդոնեզիայի Բանտենի արևմտյան նահանգում մոլեգնել է դեկտեմբերի 23-ին: Լուրջ ավերածությունների են գրանցվել է Անիերի և Թանժունգ Լեմունգի գոտիներում՝ Անաք Կրակատաու հրաբխի մերձակայքում:
Իշխանությունները կարծում են, որ ցունամիի պատճառը հրաբխի ժայթքումն է: