24/12/2018 15:03
Սարրին «Չելսիում» կարող է հոգեբան աշխատանքի ընդունել
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին «Լեսթերից» (0:1) կրած պարտությունից հետո մտածում է ակումբում աշխատանքի ընդունել մարզչական հոգեբանի:
«Ես մարզչական հոգեբան ունեի Իտալիայում 15 տարի առաջ: Դա դժվար էր ակումբները դրան պատրաստ չէին: Այժմ մենք կարող ենք դա քննարկել, ինչու ոչ:
Շաբաթ օրը մենք շատ լավ հանդես եկանք խաղի 55 րոպեներում, իսկ գոլ բացթողելուց 2 րոպե անց հայտնվեցինք ծանր դրության մեջ:
Պատճառը ֆիզիկական մարզավիճակը չէ», –ասել է Սարրին: