24/12/2018 13:59
Կանխատեսվում է Չինաստանի ՀՆԱ-ի կրճատում
Չինաստանում ՀՆԱ-ի աճի տեմպերը 2019 թվականին կարող են կրճատվել մինչև 6,3 տոկոս, ասվում է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի տարեկան զեկույցում:
«2018 թվականի սկզբին համաշխարհային տնտեսությունը շարունակում էր վերականգնման նշաններ դրսևորել, հիմնական ապրանքների գները կրկին սկսել են աճել, գլոբալ արժեզրկումը հարաբերական կայունություն էր ցուցաբերում: Հաշվի առնելով նոր միտումները, նախնական կանխատեսման համաձայն, երկրի տնտեսության աճը 2018 թվականի արդյունքներով կկազմի մոտ 6,6 տոկոս», - ասված է զեկույցում:
Նշվում է, որ 2019 թվականին իրադրությունն աշխարհում էլ ավելի անորոշ է լինելու, և , ըստ նախնական կանխատեսումների, Չինաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը կդանդաղեն 0,3 տոկոսային կետով և կկազմեն 6,3 տոկոս: Սակայն, ինչպես նշել են ակադեմիայի վերլուծաբանները՝ ՀՆԱ-ի նույնիսկ 6,3 տոկոս աճի ցուցանիշով համաշխարհային տնտեսության զարգացման մեջ Չինաստանի ներդրումը դեռ կմնա առավել ծանրակշիռներից մեկը, տնտեսության «կտրուկ անկում» չի սպասվում: