25/12/2018 12:44
Բաքուն Ղարաբաղին պատրաստ է բարձր մակարդակով ինքնորոշման իրավունք տալ. Ադրբեջանի ԱԳՆ
Բաքուն հուսով է, որ 2019 թվականին Երևանի հետ հարաբերությունները կկարգավորվեն, և պատրաստ է Լեռնային Ղարաբաղում հայերին բարձր մակարդակով ինքնորոշման իրավունք տալ: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հայտնում է РИА Новости-ն:
«Մեր երկիրը՝ ինչպես ապահովում է իր քաղաքացիների` այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչների անվտանգությունը, նույն կերպ պատրաստ է դա անել Լեռնային Ղարաբաղում հայկական ծագում ունեցող քաղաքացիների համար՝ իր միջազգային պարտավորություններին համապատասխան: Բացի այդ Բաքուն պատրաստ է նրանց բարձր մակարդակի ինքնորոշման իրավունք տալ՝ Ադրբեջանի Հանրապետության միջազգային ճանաչված սահմանների շրջանակում», - նշել է Մամեդյարովը:
Նրա խոսքով՝ ղարաբաղյան կարգավորման առաջխաղացումը, «ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության պայմանների ստեղծումը, առաջին հերթին, կբացի հնարավորությունները Հայաստանի տնտեսական աճի համար»: