25/12/2018 14:03
Իրաքում Սուրբ Ծնունդը հայտարարվել է պաշտոնական տոն
Իրաքի կառավարությունը Սուրբ Ծնունդը հայտարարել է պաշտոնական տոն: Այս մասին կառավարությունը գրել է Twitter-ի էջում:
Քրիստոսի ծնունդը գլխավոր քրիստոնեական տոներից մեկն է: Հռոմեակաթոլիկ եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է Գրիգորյան օրացույցով՝ դեկտեմբերի 24-ի լույս դեկտեմբերի 25-ի գիշերը:
«Իրաքի կառավարությունը ամբողջ Իրաքում Սուրբ Ծնունդը պաշտոնական տոն է հայտարարում: Երջանիկ Սուրբ Ծնունդ մեր բոլոր քրիստոնյա քաղաքացիներին, բոլոր իրաքցիներին և նրանց, ովքեր այն տոնում են ամբողջ աշխարհում», - նշվում է հաղորդագրությունում:
Al-Arabia հեռուստաալիքը հաղորդում է, որ Իրաքի քրիստոնյաները առաջին անգամ Սուրբ Ծնունդը նշում են ԻՊ (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորումից ազատագրված շրջաններում: Մինչ Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողությունը քրիստոնեական բնկաչությունը կազմում էր մոտ 1,5 մլն մարդ և այժմ նվազել է մինչև 300 հազար: