25/12/2018 09:48
«Հրապարակ». Մտադիր են փոխել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի պետական բժշկական համալսարանում վերահսկողական ծառայությունն արդեն 20 օր է՝ ստուգումներ է անում։ Հայտնի չէ, թե երբ կավարտվեն։ Չնայած մեր աղբյուրները բացառում են, որ վերահսկողականն «աղմկահարույց» խախտումներ բացահայտի, սակայն զուգահեռ ակտիվացել են լուրերը, թե մտադիր են փոխել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին, ինչպես փոխեցին Թատերական ինստիտուտի, Կոնսերվատորիայի և Տնտեսագիտական համալսարանի ռեկտորներին։ Մամուլում անուններ են շրջանառվում, այդ թվում՝ Արա Բաբլոյանի, սակայն դա քիչ հավանական են համարում՝ հաշվի առնելով տարիքը»: