25/12/2018 09:44
«Ժամանակ». Կառավարությունը այդպես էլ չի կողմնորոշվում կառուցվածքային փոփոխությունների հարցում
«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ կառավարությունը այդպես էլ չի կողմնորոշվում կառուցվածքային փոփոխությունների հարցում՝ մտավախություն ունենալով, որ հապճեպ ընդունված որոշումների հետևանքով կարող են կազմաքանդել ամբողջ պետական կառավարման համակարգը:
Մասնավորապես՝ մեծ մտավախություն կա առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությունների միավորման հարցում, քանի որ այլ երկրների փորձը ցույց է տվել, որ դա գրեթե միշտ հանգեցրել է սոցիալական քաղաքականության տապալման»: