25/12/2018 14:12
RBS-ն Brexit-ից հետո իրեն «ապահովագրելու» միջոց է գտել
Բրիտանական առաջատար ֆինանսական հաստատություններից մեկը` Royal Bank of Scotland (RBS), դիմել է Գերմանիայում բանկային գործունեություն ծավալելու համար:
Այսպիսով՝ ֆինանսական կառույցը ցանկանում է պահպանել հասանելիությունը դեպի Եվրոպական շուկա՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի (Brexit) դուրս գալուց հետո, հայտնում է ТАСС- ը:
The Financial Times- ի տվյալով` RBS-ը ցանկանում է փոխարինել Ֆրանկֆուրտում գտնվող իր մասնաճյուղը նոր բաժանմունքով, որը կգործի որպես տարածաշրջանային վճարման կենտրոն:
Միևնույն ժամանակ, բրիտանական կառավարությունը սկսում է պատրաստվել «կոշտ» Brexit սցենարին, հայտնում է Reuters- ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, իրավիճակը հասել է մի կետի, երբ անհրաժեշտ է արագացնել Եվրամիությունից դուրս գալու նախապատրաստական աշխատանքները՝ առանց Բրյուսելի հետ համաձայնության:
Այս կապակցությամբ բրիտանական կառավարությունը խորհուրդ է տվել երկրի ձեռնարկություններին նախապատրաստական աշխատանքներ տանել և իրենց համար ստեղծել պայմաններ՝ «կոշտ Brexit»-ին դիմակայելու համար:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն մնացել է 100 օր, Brexit-ը պետք է տեղի ունենա 2019 թվականի մարտին: