25/12/2018 10:45
Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, պաշարվեց Վեհարանը. Շարմազանովը ներկայացրել է «առաջին անգամ»-ների «թոփ 10-ը»
Վարչապետի պաշտոնակատարը հպարտացել է, թե Սահմանադրության ընդունումից հետո առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվել Սահմանադրական դատարանում, Facebook-յան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Առաջին անգամվա սիրահարներին ներկայացնում եմ 2018թ. թոփ 10-ը:
Եւ ուրեմն
• Առաջին անգամ կփակվի Սփյուռքի նախարարությունը, չենք ունենա մշակույթի նախարարություն :
• Առաջին անգամ Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:
• Առաջին անգամ հազարավոր քաղաքացիներ Ամանորը կդիմավորեն գործազուրկի կարգավիճակում:
• Առաջին անգամ կալանավորվեց Արցախի հերոս` Արցախի և Հայաստանի նախագահ:
• Առաջին անգամ Արցախյան հերոսամարտը ստորադասվեց «դմփ-դմփ հու»-ի իշխանազավթմանը :
• Առաջին անգամ ունենալու ենք ԱԺ առանց իրական ընդդիմության:
• Առաջին անգամ պաշարվեց Վեհարանը:
• Առաջին անգամ տեղի ունեցավ հարձակում Ամենայն Հայոց Վեհափառի վրա :
• Առաջին անգամ համասեռամոլները հարձակվեցին ոստիկանության վրա :
• Առաջին անգամ երկրի ղեկավարը սեփական ժողովրդին բաժանեց սևերի և սպիտակների: Եվ այս ամենն ընդամենը 8 ամսում», - գրել է Էդուարդ Շարմազանովը։