Համազգային թատրոնը դոկումենտալ ներկայացում է բեմադրում. տնօրեն Արման Նավասարդյանը՝ թատրոնում տեղի ունեցող փոփոխությունների, կադրային քաղաքականության մասին

25/12/2018 19:20

Համազգային թատրոնը դոկումենտալ ներկայացում է բեմադրում. տնօրեն Արման Նավասարդյանը՝ թատրոնում տեղի ունեցող փոփոխությունների, կադրային քաղաքականության մասին


Դեկտեմբերի 19-ին ՀՀ Մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով վեցամսյա ժամկետով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն թատրոնի դերասան Արման Նավասարդյանը: Սա ոչ թե գերատեսչության ղեկավարի անհատական մոտեցումն էր, այլ թատերախմբի անդրդվելի պահանջը: Ի դեպ, պահանջի կետերից մեկն էլ նույն թատրոնի բեմադրիչ, դերասանուհի Նարինե Գրիգորյանին գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակելն է:

Aysor.am-ը կադրային և գեղագիտական նոր քաղաքականության մասին զրուցել է նորանշանակ տնօրեն Արման Նավասարդյանի հետ:

 

- Պարոն Նավասարդյան, թեև թատերախմբի պահանջն էր, որ Վիգեն Չալդրանյանը հեռանա, ու թատրոնի տնօրեն նշանակվեք դուք, սակայն, այնուամենայնիվ, սպասելի՞ էր նման հանգուցալուծումը:

- Թատերախումբն իմ թեկնածությունն էր առաջադրել, ու հավատում էինք, որ Մշակույթի նախարարը կընդառաջի: Այդ առումով, այո՛, սպասելի էր: Մենք այս քայլին դիմեցինք, քանի որ մեր սիրտը ցավում է թատրոնի համար: Շատերի կողմից քննադատվեցինք, բնորոշվեցինք որպես «աթոռամոլներ», բայց Ձեզ հավատացնում եմ՝ նման բան չկա: Ընդամենն ուզում էինք, որ մեր թատրոնը ճիշտ ճանապարհով գնա ու վերելք ունենա:

- Ի դեպ, վերջին մեկ ամսվա ընթացքում, հատկապես, թատրոնի տնօրեն դառնալուց հետո, Վիգեն Չալդրանյանին հանդիպե՞լ եք:

- Չնայած մի քանի անգամ փորձել եմ հանդիպել, բայց չի հաջողվել: Վերջերս զանգահարեցի իրեն, հեռախոսն անջատված էր: Օրերս «վայբերիս» ծանուցում եկավ, որ հայաստանյան հեռախոսահամարը փոխվել է ամերիկյան հեռախոսահամարով: Հավանաբար, Հայաստանում չԷ: Որպես նոր տնօրեն՝ թատրոնի կնիքն ու աշխատասենյակի բանալիներն ինձ է հանձնել փոխտնօրենը:

- Խոսելու շա՞տ բան ունեք:

- Նախ, ուզում էի ամբողջ թատերախմբի անունից շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար, իր կայացրած որոշման համար: Ուզում էի, որ մեր մեջ չլիներ որևէ թշնամական հարաբերություն, ինչպես երբեմն ներկայացնում ու մեկնաբանում են: Մենք, իսկապես, վատ չենք տրամադրված իր նկատմամբ, ուղղակի այսպես ստացվեց: Ամեն երկու ծառ չի, որ միամյանց պատվաստվում են, երևի մենք  ու ինքն էլ այդպիսի «ծառեր» էինք, չպատվաստվեցինք իրար: Ինքը՝ լինելով փայլուն արվեստագետ, տաղանդավոր մարդ ու շատ վառ անհատականություն, մեր «կեսը» չդարձավ: Այստեղ անձնական հարցեր չպետք է փնտրել, զուտ ստեղծագործական անհամաձայնություններ են: 

- Նման դեպքերում, սովորաբար, այսպես ասած, կադրային ջարդ է լինում: Գիտեմ, որ դերասաններից մեկին պարոն Չալդրանյանն է հրավիրել Համազգային: Իր կադրերն ու իր հետ աշխատող պաշտոնյաները կմնա՞ն թատրոնում, թե՞ դուք էլ նույն սկզբունքով կառաջնորդվեք:

- Անձամբ ես որևէ մեկին չեմ հեռացրել, չեմ պարտադրել ու չեմ ստիպել: Ադմինիստրատիվ աշխատողներից մի քանի հոգի՝ փոխտնօրեն, բեմի նկարիչ, ազատման դիմում են ներկայացրել, բայց դեռ մինչև իմ նշանակվելը: Միայն ասել եմ, թե ինչպես ենք աշխատելու: Եթե ուզում են, կարող են մնալ, ինչո՞ւ ոչ:

- Իսկ նոր դերասաններ կհրավիրվե՞ն թատրոն:

- Չի բացառվում, որ նոր արտիստներ կհավիրենք: Բայց դա կախված է միայն այն բանից, թե ինչ գործ ենք բեմադրում ու կա արդյոք դրանում նոր դերասանի անհրաժեշտություն: Դա որոշողը լինելու է գեղարվեստական ղեկավարը:

- Ի՞նչ վիճակում է թատրոնը Ձեզ փոխանցվել, շա՞տ են բացթողումներն ու խնդիրները կառավարման համակարգում: Ֆինանսական չարաշահումներ եղե՞լ են:

- Շատ բան հիմա չեմ կարող ասել, որովհետև պատշաճ հանձնում-ընդունում չի եղել: Բայց, առաջին հայացքից, այնպես է, ինչպես սպասում ու պատկերացնում էինք. փառք Աստծո, ֆինանսական խնդիրներ, չարաշահումներ, պարտքեր չկան: Վիգեն Չալդրանյանն այդ առումով շատ կոկիկ, մաքուր է աշխատել: Համենայնդեպս, պատկերը դեռ այդպիսին է:

- Անձամբ Ձեզ չէր բավարարում նրա աշխատանքը կառավարմա՞ն ոլորտում, թե՞՝ գեղագիտական:

- Ես բազմիցս ասել եմ և հիմա էլ կկրկնեմ՝ որպես դերասան մեծ հաճույք եմ ստացել նրա հետ աշխատելուց: Բայց լավ բեմադրիչը դեռևս թատրոնի լավ ղեկավար չէ… Նա ինձ ավելի շատ չէր գոհացնում որպես կառավարիչ, քան որպես բեմադրիչ: Գեղարվեստական ղեկավարն ու բեմադրիչը նույն բանը չեն, առաջինը պետք է ունենա խաղացանկային քաղաքականություն՝ ի՞նչ բեմադրել, ե՞րբ, ինչո՞ւ, ինչպե՞ս: Այսպես ասած, իր գեղագիտական ճաշակն ինձ գոհացնում էր, մենեջերական հմտությունները՝ ոչ:

- Պարոն Նավասարդյան, այն, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվելու Նարինե Գրիգորյանը, գաղտնիք չէ, դա ևս թատերախմբի պահանջն է: Չե՞ք ուզում շտապել նշանակման հարցում:

- Ասեմ, որ թատրոնի անձնակազմի կարծիքը կարևոր է, չի կարելի դա անուշադրության մատնել: Նարինե Գրիգորյանին գեղարվեստական ղեկավար նշանակելու պահանջը էն գլխից է եղել, երբ թատերախումբը առաջարկում էր նաև իմ թեկնածությունը՝ տնօրենի պաշտոնում: Միանշանակ, ի շահ թատրոնի՝ Նարինեն է լինելու գեղարվեստական ղեկավարը, հրամանն էլ օրերի ընթացքում կլինի:

- Մինչ այս երկուսդ էլ թատրոնի առաջատար արտիստներից էիք, նոր գործառույթների ստանձնումով հանդիսատեսը որպես դերասան չի՞ «կորցնի» ձեզ:

- Հուսով եմ՝ զբաղվածության մեջ օրական 2-3 ժամ կգտնենք փորձերին մասնակցելու համար: Այլ հարց է, որ գոնե ես ժամանակի առումով մի քիչ պասիվ կլինեմ: Բայց դա պայման չի լինելու, ես որևէ կերպ չեմ միջամտի դերաբաշխումներին, եթե գեղարվեստական ղեկավարը, ռեժիսորները այս կամ այն կերպարում ինձ տեսնեն, ապա ամեն ինչ կանեմ՝ հասցնելու համար: Ամեն ինչ պետք է արվի միայն թատրոնի համար…

- Վիգեն Չալդրանյանն ընտրել էր «փակ թատրոնի» ձևաչափը, դրսից ռեժիսորներ չէին հրավիրվում բեմադրություններ անելու համար: Համազգայինը շարունակի՞ այդ գործելաոճը, թե՞ կհամագործակցեք ցանկացողների հետ: Նաև, նախկին գեղարվեստական ղեկավարի աշխատանքները կշարունակե՞ն մնալ Համազգային թատրոնի խաղացանկում: 

- Նախ ասեմ, որ մենք բաց քաղաքականության կողմնակից ենք: Ի նպաստ թատրոնի՝ ընդունելու ենք ցանկացած լավ, արգասաբեր առաջարկ: Նաև պատրաստ ենք Վիգեն Չալդրանյանին ևս հրավիրել, որ նոր բեմադրություններ անի: Այլ հարց է՝ կհամաձայնվի՞, թե՞ ոչ: Միայն ու միայն ուրախ ու շնորհակալ կլինենք, եթե հրավերն ընդունի… Ինչ վերաբերում է մինչ այս եղած ներկայացումներին, ապա իր բեմադրած ներկայացումներից միայն մեկն էր խաղացանկում՝ «Սանտա Կռուս»-ը: Իհարկե, շարունակելու ենք խաղալ այդ ներկայացումը, բայց ինքն էլ էր ասում, որ խաղանք գարնանը, երբ եղանակը համեմատաբար տաք կլինի. ներկայացման ընթացքում մի քանի հատված կա, երբ դարպասները բացվում են: Ցուրտը դահլիճ կներթափանցի: Մենք իր արած աշխատանքի դեմ ոչինչ չունենք, դա առաջին հերթին մեր թատրոնի աշխատանքն ու հարստությունն է: Իսկ մենք մեր հարստությունները պարտավոր ենք պահել ու հաճախ բեմ բարձրացնել:

- Թատերախումբը որպես նորանշանակ գեղարվեստական ղեկավար մերժեց նաև Սուրեն Շահվերդյանին: Իր հետ որևէ հանդիպում, խոսակցություն եղե՞լ է, նեղացա՞ծ բաժանվեցիք, թե՞ անձնական հարաբերություններն այս ամենից չտուժեցին:

- Այն ժամանակաընթացքում, երբ նշանակվեց, Սուրենի հետ մասնավոր, ընկերական հանդիպումներ ունեցել ենք՝ իրավիճակը հասկանալու, շտկելու նպատակով… Չեմ ուզում այս հարցի շուրջ շատ ծավալվել, միայն կասեմ, որ մենք Վիգեն Չալդրանյանի կողմից Սուրեն Շահվերդյանի նշանակումը, ու վերջինիս՝ պաշտոնի ընդունումը ճիշտ որոշում չհամարեցինք: Դա սխալ էր՝ սխալի մեջ: Իհարկե՝ հասկացա, թե դա ինչ նպատակով էր, ամեն ինչ պարզ էր, բայց սա այն տեղը չէր, որտեղ նման ինտրիգներ պետք է հասունացնեին: Երկուսին էլ ցանկանում ենք փայլուն բեմադրություններ:

- Որպես տնօրեն՝ գծագրե՞լ եք, թե որ խնդիրներին եք առաջնահերթ լուծում տալու: Կսկսեք բովանդակությունի՞ց, թե՞ վերանորոգման աշխատանքներից: Նաև ի՞նչ փուլում է գտնվում Համազգային թատրոնին տրամադրված նոր շենքի կառուցումը:

- Հավատացեք, առաջնահերթությունները շատ-շատ են, ու ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեկը մյուսի հաշվին չտուժի: Շենքի հարցը առաջնայիններից է, բայց դեռևս մանրամասն տեղյակ չեմ, թե շինարարության որ փուլում են գտնվում աշխատանքները, ո՞ր կաբինետում է, ո՞ւմ որոշմանն են սպասում: Հավանաբար, տարեսկզբին առավել մանրամասն կպատասխանեմ այդ հարցին… Առաջնային շա՜տ հարցեր կան՝ շենքի կառուցումը, ներկայիս թատրոնի բեմի հարդարանքները, կահավորումը: Կոսմետիկ վերանորոգման անհրաժեշտություն ունի տարածքը, ու մեր հունվարյան պրեմիերայի ժամանակ պետք է ունենանք զգալիորեն տարբերվող ճեմասրահ, բեմ ու դահլիճ: Ասեմ, որ նոր ներկայացման բեմադրական աշխատանքներն արդեն իսկ սկսել ենք, առաջիկայում պրեմիերա կունենանք: Զուգահեռ՝ մի կատակերգություն ենք բեմադրում… Կարծում եմ՝ մինչև ամառ առնվազն երեք առաջնախաղ կունենանք: Գիտեմ՝ բարդ է, բայց բոլորիս մոտ հիմա կա ոգևորվածություն ու նոր, լավ բան անելու ձգտում: Մեր ուժերը ներդնելու ենք՝ գիշեր-ցերեկ աշխատենք ու արդյունքի հասնենք: 

- Ասացիք, որ շուտով նոր ներկայացում եք հանձնելու: Քիչ չէ՞ ժամանակը: Նաև հետաքրքիր է՝ ինչի՞ մասին է լինելու ներկայացումը:

- Սա նախապես խմորված, եփված աշխատանք է, որը նախաձեռնել ենք շուրջ երկու տարի առաջ: Բնականաբար, այն կարող ենք մեկ ամսում հանձնել հանդիսատեսի դատին: Ասեմ, որ այս ներկայացումը դոկումենտալ թատրոնի սկզբունքով է: Դերակատարները 3-ն են՝ ես, Նարինեն, Վարշամ Գևորգյանը: Մեր մանկության մասին է, մեր հիշողություններն ու ապրած օրերը: Երեքիս պատմությունները համակարգել ու սցենարի է վերածել Սառա Նալբանդյանը, բեմադրող ռեժիսորն է Նարինե Գրիգորյանը: Վերնագիրը դեռևս չենք հստակեցրել:

- Պարոն Նավասարդյան, դուք թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եք, 6 ամիս անց մրցույթ է հայտարարվելու, որի հաղթողը կդառնա տնօրեն: Պատրաստվո՞ւմ եք Ձեր թեկնածությունն առաջադրել այդ ժամանակ:

- Բարդ հարց եք տալիս (մտածում է՝ հեղ.)… Երևի թե՝ այո: Կարծում եմ՝ 6 ամիսը չի բավարարի, որ լիովին իրականացնենք այն նպատակները, որոնք ունենք, թատրոնը հասցնենք այն վերելքին, որին ցանկանում ենք, պատկերացնում ենք…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

26/11/2024 22:42 Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է՝ մերկասառույցի պատճառով, Նոյեմբերյանում, Բերդում, Ճամբարակում մառախուղ է 26/11/2024 22:31 «Դիլիջան» ազգային պարկում 3702 ծառ են հատել, 1055 խմ փայտը՝ ծախել 26/11/2024 22:18 Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն ՀՀ դրամ․ Արտակ Զաքարյան 26/11/2024 22:01 Գյումրիում տեղի կունենա «փրայմերիզ»․ ՔՊ-ի անդամների, համակիրների շրջանակից կառաջադրվեն թեկնածուներ, հաղթողին կնշանակեմ քաղաքապետի պաշտոնակատար․ Փաշինյան 26/11/2024 21:46 Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում, վերականգնում 26/11/2024 21:28 6 բալանոց երկրաշարժ Իրանում․ Զգացվել է Սյունիքում՝ 3-4 բալ ուժգնությամբ 26/11/2024 21:18 ՔՊ-ի այսօրվա նիստում որոշեցին՝ ով կլինի Արմավիրի մարզպետը 26/11/2024 20:50 Շահումով խաղերի կազմակերպման ոլորտի հայտնի օլիգարխներն իրենց տեխնոլոգիական ու ֆինանսական ներուժն օգտագործում են իշխանական «ֆեյքերի ֆաբրիկաները» բուծելու համար․ Թադևոս Ավետիսյան 26/11/2024 20:33 Վրաստանում չեն ցանկանում դադարեցնել ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ 26/11/2024 20:15 Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանի փոխարեն անցկացվի Ռուսաստանում 26/11/2024 20:01 Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն (Տեսանյութ) 26/11/2024 19:51 Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար 26/11/2024 19:38 Տղամարդը նռնակով սպառնացել է շտապօգնության բուժանձնակազմին (Տեսանյութ) 26/11/2024 19:26 «Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, չգիտեմ՝ ով ա դա մտցրել»․ Գեղամ Նազարյան 26/11/2024 19:13 Լիբանանում չեն բացառում՝ կեսգիշերին Իսրայելի հետ հնարավոր է՝ հրադադար հաստատվի 26/11/2024 18:59 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 26/11/2024 18:43 Վայոց ձորում, Տավուշում և Արմավիրում քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ են անցկացվելու 26/11/2024 18:28 Որոնվում է Շենգավիթի բակերում մեքենաներից գողություններ կատարած երիտասարդը (Տեսանյութ) 26/11/2024 18:13 «Դադարեցրեք ռազմական գործողությունները, այլապես Լիբանանը կկործանվի»․ Բորելը կոչ է ուղղել Իսրայելին 26/11/2024 18:00 Հայաստանը դե յուրե հանդիսանում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և ունի ինչպես իրավունքներ, այնպես էլ պարտականություններ․ Ուշակով 26/11/2024 17:48 Շիրակի մարզում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Ճամբարակում, Սյունիքում մառախուղ է 26/11/2024 17:34 Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է քարոզարշավը, բայց ամեն ինչ անելու ենք, որ նրա իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն չունենա. Նաիրի Սարգսյան (Տեսանյութ) 26/11/2024 17:20 Վեհափառ Հայրապետը նորաօծ քահանաներին պատգամել է հայորդիների սրտերում զորացնել աստվածասիրությունը, հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը 26/11/2024 17:07 «Պայքարի ուղի՞ն, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ»․ Իշխան Սաղաթելյանի հոդվածը 26/11/2024 16:52 Փաշինյանը Լեհաստանի նախագահի հետ ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել 26/11/2024 16:39 Ալեն Սիմոնյանը և Իտալիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցերի 26/11/2024 16:33 Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման նպատակով կոմիտե է ստեղծվել 26/11/2024 16:26 Վերին Լարսում մոտ 450 հայկական բեռնատար է կուտակվել 26/11/2024 16:20 Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ 26/11/2024 16:10 Հունաստանը պատրաստվում է ռուսական արտադրության ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին. ՀՀ ՊՆ-ից հունական լրատվամիջոցի հրապարակմանը չեն արձագանքել 26/11/2024 15:58 Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ․ Լուսանկարներ 26/11/2024 15:56 Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը 26/11/2024 15:44 Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է 26/11/2024 15:38 Կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին (Mediahub) 26/11/2024 15:35 Արևմուտքը ձախողել է ուկրաինական հակամարտությունում, բայց նրանք չեն հանգստանա և կփորձեն քաոս ստեղծել ԱՊՀ երկրների տարածքում. Նարիշկին 26/11/2024 15:30 Եվրոպացիները պարտավոր են կատարել Իսրայելի վարչապետի դեմ ՄՔԴ-ի օրդերը, երբ դատարանը որոշեց կալանավորել Պուտինին, շատերը ծափահարեցին, իսկ ոմանք այսօր լռում են. Ժոզեպ Բորել 26/11/2024 15:19 Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը 26/11/2024 15:10 Հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները պատրաստության աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին․ Պապիկյան (Լուսանկարներ) 26/11/2024 15:01 Վահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից 26/11/2024 14:37 «Նշում եք՝ դեղերի համար մրցունակ գնագոյացում եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն». վարկային համաձայնագրի միջոցառումների ծրագրերը ևս Հրայր Թովմասյանի համար համոզիչ չեն 26/11/2024 14:09 Երեխա ժամանակից արել եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտել. Հովիկ Աղազարյան 26/11/2024 14:06 Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ համակարգման ներքո գործող ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային քննարկում է անցկացրել 26/11/2024 14:03 «Օպերայի բակում». ուսուցողական հեքիաթ-պատումը Աստրալային գոտի կտեղափոխի գիրքն ընթերցողներին. Արմեն Գրիգորյան (Լուսանկարներ) 26/11/2024 13:56 Յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր քաղաքական վարքագծի համար պետք է կրի քաղաքական պատասխանատվություն. Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին (Տեսանյութ) 26/11/2024 13:45 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան 26/11/2024 13:39 1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին 26/11/2024 13:32 Մանկական ընկերս ասել է՝ շատ կնեղանա, որ մանդատս վայր դնեմ՝ առանց իրեն տեսնելու. սպասում եմ գա Մոսկվայից. Հովիկ Աղազարյան 26/11/2024 13:18 Հորդոր վարորդներին. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով 26/11/2024 13:12 Ես կորոշեմ, թե ինչով եմ զբաղվելու, կլինի՞ այսուհետ իմ անձնական կյանքին չխառնվեք. պատգամավորը՝ լրագրողներին (Տեսանյութ) 26/11/2024 13:04 Հայաստանի ներկայիս ղեկավարներն արդեն զիջել են ավելին, քան երբևէ կարող էր երազել հակամարտության կողմերից մեկը. Մամիջանյան 26/11/2024 12:57 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270 000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Թովմասյան (Տեսանյութ) 26/11/2024 12:47 Կազմ ու պատրաստ ենք ցանկացած աջակցության, որը Հայաստանին կմոտեցնի եվրոպական ընտանիքին. Լեհաստանի նախագահ (Տեսանյութ) 26/11/2024 12:41 Վարկային այս 102 մլն գումարով կատարելու եք ընթացիկ ծախսեր, բայց սա կապ չունի առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի հետ. Հրայր Թովմասյան 26/11/2024 12:34 ՌԴ-ն ցանկանում է դոմինանտ գործողություններ իրականացնել նաև այս տարածաշրջանում. Լեհաստանի նախագահ 26/11/2024 12:26 Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, և ես կայացրել եմ որոշում. Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին (Տեսանյութ) 26/11/2024 12:22 Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է. Լիանա Վանոյան 26/11/2024 12:16 Երևանում ծառը տապալվել է՝ վնասելով քաղաքացու «Range Rover» ավտոմեքենան 26/11/2024 12:14 QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր 26/11/2024 12:11 LIVE. Հայաստանի ու Լեհաստանի նախագահների մամուլի ասուլիսը 26/11/2024 12:02 Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին 26/11/2024 12:00 Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով. Փաշինյան 26/11/2024 11:53 Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության առցանց մրցաշարի հաղթողներ 26/11/2024 11:46 Ամասիայում գործող պանրագործարանի արտադրական գործունեությունը մասամբ կասեցվել է. ապրանքը շուկայից հետ է կանչվել 26/11/2024 11:35 Ֆինանսների նախարարը Էդուարդ Հակոբյանի նշանակումը էական ձեռքբերում է համարել 26/11/2024 11:29 Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը 26/11/2024 11:19 Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 26/11/2024 11:13 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք 26/11/2024 11:06 Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ 26/11/2024 11:03 Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութ 26/11/2024 10:47 Ներկայացվել են սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրները 26/11/2024 10:43 Գյումրիում 36 ժամ ջուր չի լինի 26/11/2024 10:40 Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Երևանի բարձրադիր հատվածում՝ ձյան տեսքով 26/11/2024 10:37 Վահագն Խաչատուրյանը պաշտոնական արարողությամբ դիմավորել է Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահին 26/11/2024 10:34 Լիբանանի հետ հրադադարի շուրջ բանակցություններում Իսրայելը ծանր նախապայմաններ է առաջ քաշում 26/11/2024 10:28 Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել․ այրվել են ավտոտնակը, թոնրատունը և մասամբ անասնագոմը 26/11/2024 10:21 Այսօր Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների հիշատակության օրն է 26/11/2024 10:16 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում 26/11/2024 10:04 Ադրբեջանում երկրաշարժ է եղել 26/11/2024 10:01 Ջո Բայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալության արարողությանը 26/11/2024 09:52 Լեհաստանի նախագահը Հայաստանում կքննարկի տարածաշրջանում տիրող իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը 26/11/2024 09:49 Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 26/11/2024 09:39 Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում 26/11/2024 09:36 Այս փուլի գլխավոր և ամենավտանգավոր թեման, այսպես կոչված, սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են․ Աբրահամյան 26/11/2024 09:17 «Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք 26/11/2024 09:15 «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին 26/11/2024 09:12 «Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել» 26/11/2024 09:08 «Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն 26/11/2024 09:06 «Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով 26/11/2024 09:04 «Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը 26/11/2024 09:02 «Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից 26/11/2024 09:01 «Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա» 26/11/2024 08:58 «Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել 26/11/2024 08:56 «Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը 26/11/2024 08:55 «Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանի «կոռուպցիոներ», «կաշառք վերցնող» որակումներին 25/11/2024 22:14 Արսեն Զախարյանը նորից վնասվածք է ստացել 25/11/2024 21:56 Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շախմատի առաջնության չեմպիոն 25/11/2024 21:38 Սահման հանդիսացող պատից 30 մետր հեռավորության վրա գտնվող Կիրանցի նորակառույց դպրոցի ջեռուցման համակարգը չի գործում, երեխաները մրսում են 25/11/2024 21:20 Բայդենը սրում է իրավիճակը․ Պեսկով 25/11/2024 21:00 Լարսը բեռնատարների համար փակվեց 25/11/2024 20:37 Որոշ շրջաններում ձյուն ու ձնախառն անձրև է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Տվյալ բաժնի վերջին նյութերը