26/12/2018 10:01
«Ժողովուրդ». Ինքնաբացարկի դիմումներ կներկայացնեն Արսեն Թորոսյանը, Արայիկ Հարությունյանը, Էրիկ Գրիգորյանը, Հակոբ Արշակյանը և բոլոր մարզպետները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կամաց-կամաց ուրվագծվում է նոր կառավարության կազմը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս պահի դրությամբ հայտնի է, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված պաշտոնյաներից ինքնաբացարկի դիմումներ կներկայացնեն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և բոլոր մարզպետները: Ասել է թե` նրանք չեն գնա խորհրդարան, այլ կպահպանեն նախարարական պորտֆելները:
Հայտնի է նաև, որ Տիգրան Ավինյանը կմնա փոխվարչապետ: Միաժամանակ, որևէ փոփոխություն տեղի չի ունենա ուժային կառույցներում. ե՛ւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ե՛ւ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կշարունակեն պահպանել իրենց պաշտոնները: Միաժամանակ, նոր կառավարությունը հիմնական շեշտը դնելու է տնտեսության և տնտեսական հեղափոխություն իրականացնելու վրա` ընդգրկելով տնտեսական գիտելիքներ ունեցող նոր դեմքերի»: