26/12/2018 09:51
«Հրապարակ». Նորաթուխ պատգամավորների համար «թրեյնինգներ» են կազմակերպվում, որ նիստերի ժամանակ չխայտառակվեն
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքում ԱԺ առաջին նստաշրջանին ընդառաջ բուռն նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Մենք տեղեկացանք, որ նորաթուխ պատգամավորների համար «թրեյնինգներ» են կազմակերպվում Լենա Նազարյանի «հմուտ» ուսուցչական հայացքի ներքո, որ յուրացնեն «ԱԺ կանոնակարգ» օրենքը և նիստերի ժամանակ չխայտառակվեն։
Սակայն ամենաուշագրավը սենյակների բաշխման հարցն է։ «Որոշվել է ժերեբյովկա անել, որ արդար լինի։ Սենյակներ կան, որ պետք է 2-2 նստեն, շատերը չեն համաձայնում, դրա համար էլ նման որոշում է կայացվել»,- ասաց մեր աղբյուրը: Ե՞րբ է լինելու «ժերեբյովկան»։ «Չգիտենք, գիտենք, որ Լենան նստելու է Արփինեի սենյակում, Ալենը` Շարմազանովի, հանձնաժողովների նախագահներն անգամ ժերեբյովկայով են քաշելու սենյակները»»: