26/12/2018 10:36
20 զինծառայող ծառայողական բնակարան է ստացել. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր մասնակցեց Ագարակ քաղաքում շահագործման հանձնված բնակելի շենքի բացման արարողությանը, տեղեկացնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«20 զինծառայողներ ստացան ծառայողական բնակարաններ։ Շնորհավորում ենք և մաղթում, որ բոլոր զինծառայողները ունենան նման հնարավորություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։