26/12/2018 18:00
Նոր կառավարությունը ավելի ուշադրություն դարձրեց իր քաղաքական ազդեցությանը, քան տնտեսական քաղաքականությանը. Խոսրով Հարությունյան (Տեսանյութ)
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի հետ Aysor.am-ը զրուցել է անցնող տարվա տնտեսական իրավիճակի, տնտեսության զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների և կառավարության խոստումների կյանքի կոչման մասին:
Հարությունյանի խոսքով՝ այս կառավարության առաջնահերթությունները նույնն են, ինչ նախորդինը, և ներկայիս կառավարությունը փորձում է նախկինի ինստիտուցիոնալ բնույթի որոշումները օգտագործել իր կառավարման ընթացքում:
«Նոր կառավարությունը միգուցե ավելի շատ ուշադրություն դարձրեց իր քաղաքական ազդեցությունը աներկբա դարձնելու, իր հեղինակությունը հաստատելու խնդրին, քան տնտեսական քաղաքականություն իրականցանելուն», - ասաց նա:
Հարությունյանը նաև կարևորեց կառավարության կազմը՝ նկատելով, որ քաղաքական ուժը, որը ապրիլ-մայիս ամիսներին նույնիսկ իր կամքից անկախ ստանձնեց պետական կառավարման ողջ համակարգի պատասխանտվությունը իր կադրային պոտեցիալով ու հմտությամբ, պատրաստ չէր այդ բեռին:
«Եթե Փաշինյանին հաջողի մի կառավարություն ձևավորել, որտեղ կլինեն պրոֆեսիոնալներ, դրանից շատ բան կարող է փոխվել»:
Մանրամասները՝ տեսանյութում: