27/12/2018 18:20
Հայաստանը տրամադրված է ԵԱՏՄ շրջանակներում հետագա ինտեգրմանը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հայաստանը տրամադրված է ԵԱՏՄ շրջանակներում հետագա ինտեգրմանը, այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք տրամադրված ենք ԵԱՏՄ շրջանակներում հետագա ինտեգրմանը և լրջորեն ենք մոտենում ԵԱՏՄ-ում մեր նախագահությանը։ Համոզված եմ, որ մեր նախագահության արդյունքում կունենանք ավելի արդյունավետ ինտեգրում միությունում», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը բարձ է գնահատել դրական դինամիկան՝ հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում տնտեսության ու տուրիզմի ոլորտում։
Բացի այդ, նա հույս է հայտնել, որ Ռուսաստանն ու Հայաստանը կշարունակեն պահպանել միջխորհդրանական կապերը։