27/12/2018 13:37
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի փետրվարի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 4,86 դոլարով՝ հասնելով մինչև 55,29 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հունվարի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 3,69 դոլարով և կազմում է 46.22 դոլար մեկ բարելի դիմաց։