28/12/2018 17:39
2019-ին Հայաստան գազի մատակարարման հարցը քննարկվել է Ալեքսեյ Միլլերի և Մհեր Գրիգորյանի հանդիպման ժամանակ
«Գազպրոմ»-ի վարչության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը այսօր հանդիպել են Սանկտ-Պետերբուրգում և քննարկել են 2019 թվականի գազի մատակարարման վերաբերյալ հարցեր, տեղեկացնում է «Գազպրոմ» ընկերությունը:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության ընթացքը և հետագա զարգացումը: Մասնավորապես, ըստ աղբյուրի, խոսքը 2019 թվականին Հայաստան բնական գազի մատակարարման մասին է եղել:
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Հայաստանի գազաֆիկացման և հանրապետությունում ստորգետնյա գազի պահպանության հետ կապված հարցեր:
Հանդիպմանը նշվել է, որ ստորգետնյա գազի պահպանության հզորությունները 2018/2019 աշուն-ձմեռ ժամանակահատվածում պատրաստ են շահագործմանը: