28/12/2018 00:51
Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ որևէ քննարկում չենք ունեցել. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քննարկել է երկկողմ և բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Այս մասին վարչապետի պաշտոնակատարը պատմեց իր ֆեյսբուքյան էջում, նշելով, թե տեղյակ է, որ մեծ հետաքրքրություն կա հանդիպման վերաբերյալ:
«Այսօրվա խոսակցությունը հիմնականում վերաբերում էր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությանը: Ըստ էության այդտեղ ունենք լիակատար ըմբռնում, թե ինչպիսի ռազմավարական ուղղություն պետք է ունենան երկու երկրների հարաբերությունների զարգացումը: Մեծ հաշվով քննարկումը մինչ այժմ ունեցած քննարկումների ամփոփումն էր», - ասաց Փաշինյանը:
Նա նշեց, թե ամփոփել են անցած ութ ամիսների հանդիպումները:
Հանդիպման մթնոլորտն, ըստ Փաշինյանի, դրական է եղել: Նա նշեց, թե չեն հասցրել օրակարգի բոլոր հարցերին անդրադառնալ:
«Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ որևէ քննարկում չենք ունեցել», - տեղեկացրեց Փաշինյանը: