28/12/2018 17:21
Նշանակվել են դեսպաններ. Տիգրան Սեյրանյանը՝ Ուկրաինայում, Աշոտ Հովակիմյանը՝ Չեխիայում
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Տիգրան Սեյրանյանը հետ է կանչվել Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և նշանակվել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիև), տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական վարչությունից:
Նրա փոխարեն Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Աշոտ Հովակիմյանը: