28/12/2018 01:00
Գազի գնի հետ կապված որոշում չկա. Փաշինյան
Գազի թեմայի հետ կապված որոշում չկա, ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 27-ին ունեցած հանդիպումը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնոկատար Նիկոլ Փաշինյանը:
«Գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով: Իհարկե, արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունների համար դա չափազանց զգայուն թեմա է: Այդ զգայունությունը գիտակցում են թե՛ Հայաստանի Հանրապետության կառավարությունում, թե՛ Ռուսաստանի Դաշնության: Ընդհանուր առմամբ ես լավատես եմ տրամադրված նաև այս թեմայի շուրջ: Հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի», - ասաց Նիկոլ Փաշինյանը: